Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Առաջին անգամ է ֆիլմիս ռիթմը այսքան խոհական, հանդարտ»

«Առաջին անգամ է ֆիլմիս ռիթմը այսքան խոհական, հանդարտ»
19.11.2014 | 15:31

«Մոսկվա» կինոթատրոնում (նոյեմբերի 25- ին` ժամը 18:00-ին) կկայանա Լուսինե Գևորգյանի «Իմ Աստծուն փնտրելիս» վավերագրական լիամետրաժ ֆիլմի պրեմիերան։

Ֆիլմը նկարահանված է ճամփորդական նոթերի ոճով: Նկարահանումները կատարվել են Երուսաղեմում, Բեթղեհեմում և Հայաստանի տարբեր սրբավայրերում: Ֆիլմում ուրվագծվում է նաև հայկական պատմական դիմագիծը Ավետյաց երկրում:
«Իմ Աստծուն փնտրելիս» ֆիլմը Աստծո մոտ գնացած մարդու մասին է, հեղինակի մտորումներն են: Նայում է իր շուրջն ու հարցնում ինքն իրեն` այս մարդիկ ինչո՞ւ են այստեղ,- «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց Լուսինե Գևորգյանը, նշելով, որ ֆիլմը սկսվում է հենց այդ հարցադրումով` ո՞ր պահից է մարդը քայլ անում դեպի Աստված:- Առաջին անգամ է ֆիլմիս ռիթմը այսքան խոհական, հանդարտ: Աստծո մասին ֆիլմը պետք է լինի բնության ռիթմի մեջ, ինչպես է ծովի ալիքը գալիս, խփում, դանդաղ հետ քաշվում, այ, այդ ռիթմն եմ փորձել պահել»:
Ռեժիսորը հավելեց, որ ֆիլմում ընդգծված է բնության և Աստծո կապը: Նրա խոսքով` երբ մարդը կտրվում է բնությունից, հիվանդանում է: Դրա համար 21-րդ դարում գրեթե առողջ մարդիկ չկան:

Ֆիլմի վերջում հնչում է փառաբանության 148-րդ սաղմոսը.


Օրհնեցե՜ք Տիրոջը երկնքից, օրհնեցեք նրան դուք, որ բարձունքներում եք բնակվում,
Օրհնեցե՜ք նրան բոլորդ, ո՜վ նրա հրեշտակներ,
Օրհնեցե՜ք նրան բոլորդ, ո՜վ երկնային բանակներ։
Օրհնեցե՜ք նրան, արև ու լուսին,
Օրհնեցե՜ք նրան բոլորդ, լուսատու աստղեր։
Ավարտվում է «Ահա պատվիրում եմ քեզ, զորացիր ու արիացիր, մի վախեցիր և մի երկնչիր, որովհետև քեզ հետ է քո Տեր Աստվածը ամեն տեղ, ուր էլ որ գնաս» խոսքերով:
«Եկեղեցի եկած հոգնած, հիվանդ մարդուն ֆիլմը զորացնելու կոչ է անում»,- ընդգծեց ռեժիսորը:
Ավելացնենք, որ շուտով հասանելի կլինի «Իմ Աստծուն փնտրելիս» ֆիլմի անգլերեն տարբերակը: Նախագծի խորհրդատուն է Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի տեսուչ տեր Թեոդորոս վարդապետ Զաքարյանը։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1715

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

le_plusone_share">

Բաժնի բոլոր նորությունները »

ՀոգԵՎոր

Վահագնի ծնունդը. կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը
Վահագնի ծնունդը. կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո
Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո